-
23.06.2015|
21:43
ԵՄ-ն հետևել է Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին և կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։
-
23.06.2015|
21:41
Այսօր վաղ առավոտյան ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձինք արդեն ազատ են արձակվել՝ քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին և լրագրողներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նրանց ազատ արձակումը Ազատության հրապարակում հավաքված, ապա Բաղրամյան պողոտա տեղափոխված ցուցարարների պահանջներից է։
-
23.06.2015|
21:40
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ֆեյսբուքյան գրառմամբ մտահոգություն է հայտնել անցած գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ:
-
23.06.2015|
21:36
Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժնից բերման ենթարկված բոլոր 25 ակտիվիստներին ազատ են արձակել: Նրանք ասում են, որ իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառել:
-
23.06.2015|
21:35
Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց իրականացնող ակտիվիստներից 13-ը, ովքեր այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ազատ են արձակվել:
-
23.06.2015|
21:32
Associated Press-ի գնահատմամբ՝ բողոքի ակցիայի մասշտաբները և ակցիան ցրելը վերջին տարիներին Հայաստանում արձանագրված ամենալուրջ անհանգստությունն է, որը հավելյալ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի ռազմակայանը հյուրընկալող, Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի անդամ նախկին խորհրդային աղքատ երկրի քաղաքական կայունության հարցում:
-
23.06.2015|
21:14
Ժամը ութին Ազատության հրապարակից ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և նորից կանգ առան Գրողների միության մատույցներում՝ ոստիկանական զորքերի կուռ շարքերի առաջ:
-
23.06.2015|
21:13
Ազատության հրապարակում ժամը վեցին սկսվեց «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Իրենց Անկախության սերունդ անվանող երիտասարդները հայտարարում են, որ իրենց պայքարը չորս օր առաջ չի սկսվել, երկարատև պայքար է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դարձնի ազատ, անկախ, երջանիկ Հայաստան:
-
23.06.2015|
17:48
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են էլէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՜չ թալանին» նախաձեռնության անցկացրած զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածք ստացած 10 քաղաքացիներ, մի քանիսը՝ վերակենդանացման բաժանմունքում:
-
23.06.2015|
17:38
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում քննարկվել է առավոտյան Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպը։